La Gazzetta Dello Sport. Մխիթարյանը «Յուվենտուսի» թոփ-3 ամառային թիրախների ցանկում է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր La Gazzetta Dello Sport-ի առաջին էջին էր՝ ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի և «Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեսի հետ: Հենց այս երեք ֆուտբոլիստներն են համարվում իտալական «Յուվենտուսի» 3 հիմնական տրանսֆերային թիրախներն այս ամառվա համար:

Աղբյուրի գնահատմամբ՝ այս 3 ֆուտբոլիստներն էլ բարձր են գնահատվում ինչպես մարզիչ Մաքս Ալեգրիի, այնպես էլ ակումբի տնօրեն Բեպե Մարոտայի կողմից: Այնուամենայնիվ, «Յուվենտուսը» աշխատելու է նաև Պոլ Պոգբային թիմում պահելու ուղղությամբ: Եթե «Ծեր սենյորային» չհաջողվի պայմանագրեր կնքել վերոնշյալ երեք ֆուտբոլիստների հետ, ապա որպես փոխարինողներ դիտարկվում են «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, «Լեսթերի» ու «Չելսիի» կիսապաշտպաններ Նգոլո Կանտեն և Օսկարը:

ChACcmHVEAAbGL1

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ