Լ. Մարտինես. «Եթե «Ռեալը» ցանկանում է գնել ինձ, ապա պետք է վճարի 8 մլն եվրո»

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է արգենտինական «Ռասինգի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով: Այս մասին հայտնել է հենց 19-ամյա ֆուտբոլիստը, ով համարվում է արգենտինական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը:

«Ես հարձակվող եմ, ով բավականին լավ տեխնիկայի է տիրապետում: Ես առաջարկություն եմ ստացել «Ռեալից»: Մադրիդյան ակումբը ցանկանում էր ինձ վարձակալել, որից հետո ձեռքբերել ամբողջ տրանսֆերս: Սակայն  պայմանագրիս մեջ իմ հրաժարագինը շատ մեծ է: Այն կազմում է 8 մլն եվրո և եթե «Ռեալը» իրոք ցանկանում է գնել իմ տրանսֆերը, ապա պետք է վճարի այդ գումարը»,- ասել է Մարտինեսը:

Ավելացնենք, որ «Ռասինգը» չի ցանկանում է վարձավճարով տալ իր հարձակվողին իսպանական ակումբին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ