Կյանքից հեռացել է Չեզարե Մալդինին

84 տարեկան հասակում մահացել է իտալական «Միլանի» լեգենդ Չեզարե Մալդինին՝ «Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինիի հայրը:

Չեզարե Մալդինին «Միլանի» կազմում չորս անգամ դարձել է Իտալիայի Ա Սերիայի հաղթող, իսկ 1963 թվականին՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

«Միլանում» անցկացրած 412 խաղում պաշտպանը դարձել է 3 գոլի հեղինակ: Իտալիայի ազգային հավաքականում նա անցկացրել է 14 խաղ:

Մարզչական կարիերայի ընթացքում Չեզարե Մալդինին աշխատել է «Պարմայում», «Միլանում»: Մալդինիի գլխավորությամբ Իտալիայի երիտասարդական հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն: Մալդինին ավելի ուշ ստանձնել է նաև Իտալիայի ու Պարագվայի ազգային ընտրանիների գլխավոր մարզիչի պաշտոնը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ