Կուրտուան ցանկանում վերադառնալ Մադրիդ, բայց ոչ «Ատլետիկո»

«Չելսիի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան կհեռանա լոնդոնյան ակումբից, եթե առաջարկ ստանա Մադրիդի «Ռեալից» , տեղեկացնում է «Squawka» -ն:

«Արքայական» ակումբը նախկինում հետաքրքրություն ցուցաբերել է բելգիացի դարպասապահի նկատմամբ, սակայն լուրջ առաջարկներ չեն եղել, քանի որ մադրիդյան ակումբը ցանկանում էր առաջնայինը ձեռք բերել Դավիդ դե Խեային:

«Չելսին» նախորդ մրցաշրջանում 70 միլիոն  եվրո է պահանջել Կուրտուայի դիմաց, սակայն «Սերուցքայինները» հետ են կանգնել բելգիացուն ձեռք բերելու մտադրությունից: Այս տարի ևս «Կապույտների» ղեկավարությունը 70 մլն. եվրո է պահանջում Կուրտուայի դիմաց:

«Չելսիի» ապագա մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է տեսնել դարպասապահին իր թիմի կազմում և Կուրտուայի մեծ երկրպագու է, սակայն Բելիգիայի հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես են մարզում անցկացնում «Չելսիում» , ինչպես նաև ընգծել է, որ հնարավոր է լքի «Ստանֆորդ Բրիջը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ