Կուենկան ցանկանում է գոլ խփել «Բարսելոնային» և հաղթել նրանց վերջին տուրում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իսաակ Կուենկան, ով ներկայումս հանդես է գալիս «Գրանադայի» կազմում նշել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի Լա լիգայի վերջին տուրում գրավի իր նախկին թիմի դարպասը:

«Դժվար էր հարմարվել «Բարսելոնայում»: Ինձ շատ էին խանգարում վնասվածքները և այդպիսի ակումբում համբերություն ասվածը չկա: Հիանալի կլիներ գրավել «Բարսայի» դարպասը հանդիպման վերջին րոպեներին: Չեմ կարծում, որ իմ կատալոնացի ընկերները կմեղադրեն ինձ»,- ասել է Կուենկան:

Հիշեցնենք, որ ներկա պահին «Բարսելոնան» 1 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին», իսկ Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է ընդամենը 1 տուր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ