Կսեղմի՞ Վենգերը Մոուրինյոյի ձեռքը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Կսեղմե՞մ Մոուրինյոյի ձեռքը… Իհարկե, ես շատ եմ հարգում ԱՊԼ-ի արարողակարգը: Իմ 20-ամյա մարզչական կարիերայի ընթացքում ես հաղթել եմ աշխարհի բոլոր մարզիչներին: Ես չեմ ուզում, որ խաղը դառնա մարզիչների առճակատում. սա թիմերի պայքար է:

Գերբարձրակարգ խաղ է լինելու, որին հետևելու են ամբողջ աշխարհում: Չեմ կարծում, թե պետք է խոսեմ իմ և Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին: Նա պայքարում է իր թիմի համար, ես՝ իմ թիմի»,- London Evening Standard-ը փոխանցում է Վենգերի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ