Կրոսը խոսել է Գերմանիա վերադառնալու մաին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Գերմանիայի առաջնություն իր վերադարձի տեղեկությունների մասին և ընդգծել նման հնարավորություն դեպքում էլ չի վերադառնա Բունդեսլիգա:

«Բունդեսլիգայում այլևս չեմ խաղա: Կարիերայիս այդ հատվածը ավարտվել է: Նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել իմ վերադարձը «Բավարիա», նման բան չի լինի, էլ չեմ խոսում Գերմանիայի այլ ակումբների մասին:

Չգիտեմ՝ ինչ կպատահի 5 տարուց, սակայն հիմա միայն ցանկանում եմ մնալ «Ռեալում»,-շեշտել է ֆուտբոլիստը:

Հոկտեմբերին Կրոսը երկարաձգել էր պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ մինչև 2022 թվականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ