Կրոսը՝ Չեմպիոնների լիգայի նախորդ շաբաթվա ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Գերմանացի ֆուտբոլիստը երկրպագուների քվեարկության արդյունքներով հավաքել է ձայների 51%՝ շրջանցելով «Ատլետիոյի» կիսապաշտպան Սաուլին 2%-ով:

Հիշեցնենք՝ ՉԼ-ի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումներում «Ռեալը» արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Մաչեսթեր Սիթիի» հետ(0-0): Իսկ Մադրիդի «Ատլետիկոն» տնային խաղում հաղթել է «Բավարիայի» Սաուլի խփած գոլի շնորհիվ (1:0):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ