Կրկին առանց Բենզեմայի. Պոգբան, Մբապեն ու ևս 24 ֆուտբոլիստներ կմիանան Ֆրանսիայի հավաքականին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է ընտրանու հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստները կնախապատրաստվեն Պարագվայի (հունիսի 2) և Անգլիայի (հունիսի 13) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: Ֆրանսիացիները հունիսի 9-ին նաև ընտրական մրցավեճ են անցկացնելու Շվեդիայի հավաքականի հետ:

Հայտացուցակից կրկին բացակայում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման:

Դարպասապահներ՝ Ալֆոնս Արեոլա («ՊՍԺ»), Բենուա Կոստիլ («Ռեն»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»)

Պաշտպաններ՝ Լյուկ Դին («Բարսելոնա»), Քրիստոֆ Ժալե («Լիոն»), Պրեսնել Կիմպեմբե («ՊՍԺ»), Լորան Կոնսյելնի («Արսենալ»), Բենժամեն Մենդի («Մոնակո»), Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), Ռաֆայել Վարան («Ռեալ Մադրիդ»), Կուրտ Զումա («Չելսի»), Ջիբրիլ Սիդիբե («Մոնակո»)

Կիսապաշտպաններ՝ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Բլեյզ Մատույդի («ՊՍԺ»), Ադրիեն Ռաբիո («ՊՍԺ»), Ֆլորյան Տովեն («Մարսել»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»), Կորանտին Տոլիսո («Լիոն»), Դիմիտրի Պայետ («Մարսել»), Տոմա Լեմար («Մոնակո»)

Հարձակվողներ՝ Օլիվյե Ժիրու («Արսենալ»), Ուսման Դեմբելե («Բորուսիա Դորտմունդ»), Ալեքսանդր Լյակազետ («Լիոն»), Կիլիան Մբապե («Մոնակո»), Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ