Կրիշտիանո Ռոնալդուն երբեք չի պարտվում անգլիացիներին

Չեմպիոնների լիգայում Կրիշտիան Ռոնալդուի ակումբները 12 անգամ հանդիպել են անգլիական թիմերին և երբեք ոչ մի պարտություն չեն կրել: Միայն 3 դեպքերում է, որ պորտուգալացու ակումբները չեն կարողացել հաղթել հիմնական ժամանակում: 2008թ. ՉԼ-ի եզրափակիչ խաղում «Յունայթեդը» հաղթեց հետխաղյա 11մ հարվածաշարում, իսկ «Ռեալի» կազմում Ռոնալդուն 2 անգամ միավորներ է կիսել Մանչեսթերյան ակումբների հետ 2012/13 մրցաշրջանում:

Կրիշտիանո Ռոնալդուի հանդիպումները անգլիական ակումբների դեմ Չեմպիոնների լիգայում ՝

Ամսաթիվ Փուլ Ակումբ Մրցակից Հաշիվ Րոպե Գործողություն
21.05.2008 Եզրափակիչ Ման. Յունայթեդ Չելսի 1:1 120 Գոլ
29.04.2009 ½ եզրափակիչ Ման. Յունայթեդ Արսենալ 1:0 90
05.05.2009 ½ եզրափակիչ Ման. Յունայթեդ Արսենալ 3:1 90 Գոլ
05.04.2011 ¼ եզրափակիչ Ռեալ Տոտենհեմ 4:0 90 Գոլ
13.04.2011 ¼ եզրափակիչ Ռեալ Տոտենհեմ 1:0 65 Գոլ
18.09.2012 Խմբային փուլ Ռեալ Ման. Սիթի 3:2 90 Գոլ
21.11.2012 Խմբային փուլ Ռեալ Ման. Սիթի 1:1 90
13.02.2013 1/8 եզրափակիչ Ռեալ Ման. Յունայթեդ 2:1 90 Գոլ
05.03.2013 1/8 եզրափակիչ Ռեալ Ման. Յունայթեդ 1:1 90 Գոլ
22.10.2014 Խմբային փուլ Ռեալ Լիվերպուլ 3:0 75 Գոլ
04.11.2014 Խմբային փուլ Ռեալ Լիվերպուլ 1:0 90
04.05.2016 ½ եզրափակիչ Ռեալ Ման. Սիթի 1:0 90

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ