Կրիշտիանու Ռոնալդուն տարվա մարդ է ճանաչվել Պաղեստինում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է իր կյանքի կարևորագույն մրցանակներից մեկին՝ գրում է իսպանական As-ը:

Նոյեմբերի 4-ին Ռոնալդուն Պաղեստինում ճանաչվել է տարվա մարդ իր մարդասիրության, Մերձավոր Արևելքի երկրներում և ընդհանրապես ամբողջ աշխարհում կատարած բարեգործությունների համար:

Նշվում է, որ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին Պաղեստինում:

Հավելենք, որ As-ի հաղորդմամբ՝ Ռոնալդուն ներկա չի լինելու միջոցառմանը, քանի որ նույն ժամանակահատվածում Մադրիդի «Ռեալը» հանդես է գալու Աշխարհի ակումբային առաջնությունում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ