Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղը

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չորեքշաբթի կայացած «Վիլյառեալի» դեմ խաղի վերջին րոպեներին ինքնակամ լքել է խաղադաշտը՝ չսպասելով խաղի ավարտին: Ինչպես հետո պարզաբանել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ ֆուտբոլիստը ձգել է ազդրի հետին մկանը շրջադարձ հարվածի անհաջող փորձի արդյունքում:

AS-ը հաղորդում է, որ հանդերձարանում Ռոնալդուի ազդրին սառույց է դրվել, և նա լոգանք է ընդունել սառը ջրով, որպեսզի խուսափի մկանային հետագա խնդիրներից:

Ռոնալդուն դեռ պետք է բուժզննում անցնի, որպեսզի պարզ դառնա վնասվածքի լրջության աստիճանը: Ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղը, որը կկայանա ապրիլի 23-ին, 18:00-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ