Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդը գրանցեց Լա Լիգայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդը գրանցեց իր կարիերայում: Խիխոնի «Սպորտինգի» դարպասը 11 մետրանոցից խփած իր առաջին գոլը 2016թ. ընթացքում 30-րդն էր պորտուգալացու համար:

Այսպիսով, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին խաղացողը պատմության մեջ, ով Լա Լիգայում 7 օրացուցային տարի անընդմեջ կարողանում է 30 և ավելի գնդակ խփել: Պորտուգալացին դա արել է սկսած 2010 թվականից, երբ առաջին ամբողջական տարին անցկացրեց Մադրիդում:

Նշենք նաև, որ Ռոնալդուն 6-րդ տարին շարունակ օրացուցային տարում անցնում է 50 գոլի սահմանը` «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում միասին վերցված:

«Սպորտինգի» դեմ խաղում Ռոնալդուն նաև խփեց թիմի երկրորդ գնդակը: Այս կերպ` նա այժմ 2012/13 մրցաշրջանից սկսած 28 գոլ է խփել գլխով` առնվազն 5-ով ավելի շատ, քան ցանկացած այլ ֆուտբոլիստ եվրոպական թոփ-լիգաներում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ