Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսին հանգստանում են իրար շատ մոտ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին և «Ռեալի» ֆորվարդ Կրիշտիանու Ռոնալդուն պատահականորեն նույն ժամանակ նույն վայրում են անցկացնում իրենց հանգիստը: Ինչպես հայտնում է Marca-ն, վերջին տարիների աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստները իրեն հանգիստը անցկացնում են Իվիսայում: Բացի այդ արգենտինացու և պորտուգալացու նավերը շատ մոտ են գտնվում միմյանց:

Նշենք, որ երկու խաղացողներն էլ կմասնակցեն իրենց ակումբային հավաքներին ավելի ուշ, քանի որ մասնակցել են Ամերիկայի գավաթին և Եվրոպայի առաջնությանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ