Կրիշտիանու Ռոնալդուն «Էլ Կլասիկոյում» կարող է դառնալ ռեկորդի հեղինակ

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լա Լիգայում իրացրած 11 մետրանոցների քանակով հավասարվեց «Արքայական ակումբի» մեկ այլ գոլահար Հուգո Սանչեսին: Նրանցից յուրաքանչյուրը 56 անգամ գոլի հեղինակ են դարձել 11 մետրանոցից: Նշենք, որ մեքսիկացին այդ ցուցանիշին հասել է «Ատլետիկոյի», «Ռեալի» և «Ռայո Վալեկանոյի» կազմերում հանդես գալով: «Ռեալի» հաջորդ խաղում՝ «Էլ Կլասիկոյում» 11 մետրանոց իրացնելու դեպքում Կրիշտիանու Ռոնալդուն այս ցուցանիշով դուրս կգա առաջին տեղ:

Հետաքրքիր է, որ այս ցուցանիշով երրորդը «Էվերտոնի» այժմյան գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն է, ով «Բարսելոնայում» խաղալու տարիներին 46 11 մետրանոց է իրացրել: Նրան հետևում է «Վալենսիայի» ու «Ատլետիկոյի» բուլղարացի նախկին ֆուտբոլիստ Լյուբոսլավ Պենևը, իսկ Լիոնել Մեսին 5-րդն է՝ 42 գոլով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ