Կրիշտիանու Ռոնալդուն 2002թ. կարող էր հայտնվել իտալական գրանդում

«Յուվենտուսի» նախկին սկաուտ Ջիանի դի Մարցիոն պատմել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2002թ. կարող էր հայտնվել թուրինյան ակումբում:

«Ես այցելեցի «Սպորտինգի» խաղը և զեկույց պատրաստեցի Ռոնալդուի մասին: Խոսեցի նաև նրա և նրա մոր հետ: Հաջորդ օրն արդեն նրանք Թուրինում էին` բուժզննում անցնելու համար: Սակայն, արդյունքում տեղափոխությունը տեղի չունեցավ, քանի որ տրանսֆերային գործարքում ներառված էր նաև Մարսելո Սալասը, իսկ նա հրաժարվեց գնալ Պորտուգալիա, և գործարքը ձախողվեց»,-ասել է դի Մարցիոն:

Հիշեցնենք, Ռոնալդուն «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2003թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ