Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրոպայի առաջնության ռեկորդակիր

Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով մրցաշարին ամենաշատ մասնակցած ֆուտբոլիստը՝ հայտնում է մրցաշարի պաշտոնական թվիթերյան էջը:

31-ամյա հարձակվողի համար Հունգարիայի ընտրանու դեմ խաղը 17-րդն էր Եվրոպայի առաջնությունում:

Այս հաշվարկում նա գերազանցեց Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամին ու Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարին, որոնք մրցաշարում մասնակցել են 16 հանդիպման: Այժմ Ռոնալդուն միանձնյա առաջատարն է:

Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ նաև միակ ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Եվրոպայի 4 առաջնություններում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ