Կրիշտիանու Ռոնալդուի տպավորիչ վիճակագրությունն այս մրցաշրջանում

Դաշտ դուրս գալով «Խետաֆեի» դեմ խաղում և անցկացնելով ամբողջ խաղը` «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցեց այս մրցաշրջանում իր 43-րդ պաշտոնական խաղին: Պորտուգալացին «Ռեալի» կազմում բաց է թողել միայն մեկ հանդիպում /Արքայական գավաթում` «Կարանսայի» դեմ/, իսկ մնացած բոլոր խաղերում հանդես է եկել առանց փոխարինման, բացառությամբ մեկ խաղի: Սա նշանակում է, որ նա խաղացել է այս մրցաշրջանում «Ռեալի» անցկացրած րոպեների 97%-ի ընթացքում` 3869 րոպե 3960-ից:

Չնայած դրան` պորտուգալացու մոտ հոգնածություն առանձնապես չի նկատվում: «Խետաֆեի» դեմ խաղում նա ևս մեկ գնդակ գումարեց իր հաշվին, և այժմ այս թիմի դեմ նա խփել է 20 գնդակ 12 խաղում: Ընդհանուր առմամբ` Ռոնալդուն այժմ 43 խաղերում խփել է 47 գնդակ, որից 31-ը` Լա Լիգայում, 16-ը` ՉԼ-ում: Սա նշանակում է, որ նա 6-րդ մրցաշրջանն անընդմեջ կարող է անցնել 50 գոլի սահմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ