Կրիշտիանու Ռոնալդու. «ԵՎՐՈ-2016-ից հետո իմ հնարավորությունները «Ոսկե գնդակի» համար մեծացել են, բայց ես տարված չեմ դրանով»

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ԵՎՐՈ-2016-ում ֆրանսիայի դեմ հաղթանակ տանելուց հետո նշել է հավաքականի մարզիչի Ֆերանանդու Սանտուշի մեծ ներդրման մասին: 31-ամյա ֆուտբոլիստ վերլուծել է նաև 4-րդ «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները:

«Ես սպասում եմ այս օրվան 2004թ.-ից: Միշտ ասել եմ, որ ուզում եմ ինչ որ բան հաղթել ազգային հավաքականի հետ՝ պատմություն ստեղծելու համար: Առաջադրանքը կատարված է: Ես ամեն ինչ հաղթել եմ ակումբային մակարդակով, ինձ պակասում էր հաղթանակ տոնելու զգացողությունը ազգային հավաքականի հետ: Պորտուգալիան վաստակել է այդ հաղթանակը, մենք դրան երկար տարիներ ենք սպասել, մեզ ոչ ոք չէր հավատում:

Ֆերնանդու Սանտուշը հավաքականի այս հաղթանակում գլխավոր տարրն է: Նա միշտ մեզ ասում էր, որ Լիսաբոն պետք է վերադառնալ միայն հուլիսի 11-ին: Ֆուտբոլիստները նրան հավատում էին: «Ոսկե Գնդա՞կ»: Հաղթանակը մեծացնում է իմ հնարավորությունները, բայց ես տարված չեմ դրանով»,- Ռոնալդուին մեջբերում է AS-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ