Կրիշտիանո Ռոնալդուն նորից մեկնել է Մարոկկո

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն չի պատրաստվում կատարել Ֆլորենտինո Պերեսի պահանջները:

Ինչպես հաղորդում է AS-ը, Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նորից մեկնել է Մորոկո, չնայած որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը արգելել էր նրան: Ռոնալդուն նորից մեկնել է Մարոկկո Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ խաղից հետո: Պերեսը կարծում է, որ դա խանգարում է Ռոնալդուին և վերջինս պետք է ավելի շատ կենտրոնանա իր ակումբի և իր խաղի վրա:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ռոնալդուն Մարոկկո է մեկնում, որպեսզի հանդիպի իր ընկերոջ Բադր Հարիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ