Կրիշտիանո Ռոնալդուն նոր խելահեղ պայմանագիր կկնքի Nike-ի հետ

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն շուտով նոր պայմանագիր կկնքի Nike-ի հետ: Թեև գործարքի բոլոր մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն նման կլինի Մայքլ Ջորդանի ռեկորդային պայմանագրին: Սպասվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մարզահագուստ արտադրող ընկերությունից տարեկան կստանա գրեթե նույնքան, ինչքան վաստակում է մադրիդյան ակումբում` մոտ 24 մլն եվրո:

Հետաքրքիր է, որ նոր պայմանագրի մասին հաղորդագրությունը եկավ Ռոնալդուի` «Ռեալի» հետ նոր` 3.5 տարվա պայմանագրի կնքելուց հետո: Կրիշտիանո Ռոնալդուն արդեն երկար տարիների Nike-ի գովազդային դեմքն է, մինչդեռ մադրիդյան ակումբը համագործակցում է Adidas-ի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ