Կրիշտիանո Ռոնալդուն կորցրել է քունը չիրացված 11 մետրանոցից հետո

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը պատմել է հարձակվող Ռոնալդուի խնդիրների մասին, այն բանից հետո, երբ նա չխփեց 11 մետրանոցը ԵՎՐՈ 2016-ի խմբային փուլի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ (0–0): Մարզչի խոսքերով՝ հարձակվողը կորցրել էր քունը:

«Կրիշտիանուն չէր կարողանում քնել: Կիրակի օրը ես բոլորից մի փոքր վաղ արթնացա, բայց նա քնած չէր»,- The Sun-ը մեջբերում է Սանտուշի խոսքերը: «Նա հաղթող է: Նրա փորձը կօգնի իրեն պատասխան տալ այս անհաջողությանը: Եթե հաջորդ խաղին կրկին լինի 11մետրանոց, դա կխփի Կրիշտիանուն: Վստահ եմ, որ նա կհարվածի»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ