Կրիշտիանո Ռոնալդուն կարծում է, որ լավ շանսեր ունի հերթական «Ոսկե գնդակը» ստանալու համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարծում է, որ այս տարի նա բավականին լավ շանսեր ունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը նվաճելու համար:

«Ոսկե գնդակը՞». Նախորդ մրցաշրջանից հետո ես շատ հանգիստ եմ: Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի առաջնությունում հաղթելուց, պայմանագիրս երկարաձգելուց հետո:

Ես ինքս չեմ քվեարկում և արդյունքները ինձնից կախված չեն: Սակայն ես ինձ շատ լավ եմ զգում, քանի որ «Ոսկե գնդակը» ինձ համար մոլուցք չէ: Ակնհայտ է, որ դա շատ կարևոր մրցանակ է, բայց ինձ համար առանցքային են թիմային նվաճումները»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ երեկ պորտուգալացին երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2021թ.:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ