Կրիշտիանո Ռոնալդուն հակառեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Իսպանիայի առաջնության «Լաս Պալմասի» դեմ խաղի ժամանակ սահմանել է անձնական հակառեկորդ:

90 րոպեի ընթացքում պորտուգալացին գնդակին դիպչել է ընդամենը 28 անգամ, որը համարվում է նրա ամենավատ ցուցանիշը մադրիդյան ակումբի կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ևս մեկ խաղում աչքի էր ընկել այդպիսի ցածր ցուցանիշով: Փետրվարի 21-ին «Մալագայի» դեմ խաղի ժամանակ հարձակվողը գնդակին դիպչել էր 37 անգամ:

Ավելացնենք, որ ընթացիկ Լա լիգայի առաջնությունում Ռոնալդուն խփել է 27 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ