Կրիշտիանո Ռոնալդուն չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 1-ին և 2-րդ տուրի հանդիպումներին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության 1-ին և 2-րդ տուրի հանդիպումները: Այս մասին գրում է իսպանական Marca-ն:

Մադրիդցիները Լա լիգայում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 21-ին «Ռեալ Սոսյեդադի» դեմ, իսկ 2-րդ տուրի հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին: Ավելացնենք, որ Ռոնալդուն չի կարողանա օգնել նաև իր ազգային հավաքականին, ով սեպտեմբերի 6-ին ԱԱ 2018-ի որակավորման փուլում հանդիպելու է Շվեյցարիայի ընտրանուն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածք էր ստացել Եվրո 2016-ի եզրափակչի ժամանակ: Նրա ապաքինման համար կպահանջվի մոտ 2 ամիս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ