Կրիշտիանո Ռոնալդուն չի հրավիրվի Պորտուգալիայի ազգային հավաքական

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն չի օգնի իր թիմին ԱԱ 2018թ. որակավորման փուլի առաջին 2 հանդիպումներում:

Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, Եվրոպայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը որոշել է ռիսկի չդիմել և հանգստանալու հնարավություն տալ հարձակվողին: Ներկայումս Ռոնալդուն ավարտին է հասցնում իր վերականգնումը:

Ավելացնենք, որ Պորտուգալիայի ընտրանին սեպտեմբերի 1-ին կհանդիպի Ջիբրալթարի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 6-ին Շվեյցարիային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ