Կրիշտիանո Ռոնալդուն բուժզննում է անցել. Պորտուգալացին չի կարողանա օգնել իր թիմին «Ռայոյի» հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բուժզննում է անցել, որի արդյունքում  պորտուգալացու մոտ հայտնաբերվել է աջ ազդրի մկանային վնասվածք: Այս մասին հաղորդում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:

Այսպիսով, պորտուգալացին ստիպված կլինի բաց թողնել շաբաթ օրը կայանալիք «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպումը, սակայն Ռոնալդուն կկարողանա օգնել իր թիմին Չեմպիոնների լիգային կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն չորեքշաբթի կայացած «Վիլյառեալի» դեմ խաղի վերջին րոպեներին ինքնակամ լքել է խաղադաշտը՝ չսպասելով խաղի ավարտին: Ինչպես հետո պարզաբանել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը՝ ֆուտբոլիստը ձգել է ազդրի հետին մկանը շրջադարձ հարվածի անհաջող փորձի արդյունքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ