Կրիշտիանո Ռոնալդուն ասել է, թե որ ակումբին կցանկանար հանդիպել ՉԼ-ի կիսաեզրափակիչում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով երեկ փայլեց «Վոլֆսբուրգի» դեմ պատասխան խաղի ժամանակ, ասել է, թե որ ակումբի դեմ կցանկանար խաղալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:

«Ատլետիկո՞», թե՞ «Բարսելոնա». Բարդ հարց է, քանի որ «Ատլետիկոն» հիանալի է խաղում պաշտպանությունում, իսկ ահա «Բարսելոնան» ներկայումս լավագույն ակումբներից մեկն է: Դժվար է ընտրություն կատարել:

Ես կնախընտրեի «Բենֆիկան», իմ երկրի ակումբին,- ասել է Ռոնալդուն:

Ավելացնենք, որ այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի ևս 2 հանդիպում: «Ատլետիկոն» կհյուրընկալի «Բարսելոնային», իսկ ահա «Բավարիան» Լիսաբոնում կխաղա «Բենֆիկայի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ