Կրիշտիանո Ռոնալդուն արդեն որոշել է, թե ում կտա իր ձայնը

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն ասել է, թե ում է համարում 2016թ. լավագույն մարզիչ:

«Ակնհայտ է, որ իմ երկու մարզիչներն էլ լավագույնն էին 2016-ին, բայց ըստ ինձ, Պորտուգալիայի հետ հաղթել Եվրո 2016-ում, ավելի բարդ էր, քանի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում: Զիդանը նույնպես ֆանտաստիկ աշխատանք կատարեց, բայց ես իմ ձայնը կտամ Սանտուշին»,- ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ այս տարի Ռոնալդուն իր ակումբի հետ հաղթեց Չեմպիոնների լիգայում, իսկ ազգային հավաքականի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ