Կրիշտիանո Ռոնալդուն անպարկեշտ խոսքեր է ասել Զիդանին (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին այնքան էլ դուր չի եկել այն փաստը, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը փոխարինել է նրան Լա Լիգայի 6-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ խաղի ժամանակ:

Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով, իսկ պորտուգալացին փոխարինվեց հանդիպման 72-րդ րոպեին: Արդեն պահեստայինների նստարանին նստած Ռոնալդուն չէր կարողանում զսպել իր էմոցիաները և անպարկեշտ խոսքեր ասում Զիդանի հասցերին: Իր հերթին, ֆրանսիացի մասնագետի օգնականները փորձում էին հանգստացնել պորտուգալացուն:

Խաղի ավարտից հետո Զիդանը հայտարարեց, որ նա պետք է խնայի ֆուտբոլիստին, քանի որ Ռոնալդուին ժամանակ առ ժամանակ հանգիստ է պետք:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ