Կրիշտիանո Ռոնալդուն ՝ ՉԼ-ի 2016 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ ստացել է նախորդ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Քվեարկությունը անցկացվել է Marca-ի և La Gazzetta dello Sport-ի օգտատերերի մեջ:

31-ամյա պորտուգալացին ՉԼ-ի եզրափակիչում խփեց հաղթական գոլը (հետխաղյա 11մ հարվածաշարում ) և նաև դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու:

«Գիտեի, որ «Ռեալը» աշխարհի ուժեղագույն ակումբն է, բայց չէի սպասում, որ կգերազանցեմ Դի Ստեֆանոյին և Ռաուլին:

Իմ նպատակն է ՝ շարունակել պատմություն կերտել աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբում»,- ասել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ