Կրիշտիանո Ռոնալդուի արձանը կհանվի իր տեղից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի արձանը կհանվի փողոցից և կտեղափոխվի ֆուտբոլիստի թանգարան, պնդում է Globo-ն:

Այդ քանդակի բարձրությունը կազմում է  3,4 մետր, իսկ քաշը ՝ 800կգ: Հուշարձանը բացվել էր 2014թ. դեկտեմբերին Մադեյրա կղզու Ֆունշալ քաղաքում, որտեղ ծնվել է հայտնի պորտուգալացին:

2016թ. հունվարին «Ոսկե գնդակի» արարողությունից հետո նրա արձանի վրա կարմիր գույնի ներկով անհայտ անձինք գրել էին «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի անունը, ով այդ երեկո 5-րդ անգամ ստացել էր «Ոսկե գնդակը»:

mesi

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ