Կրիշտիանո Ռոնալդու. «Շատերը մոռացել են, որ ես արագ եմ ապաքինվում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ½ եզրափակչում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո նշել է, որ «արքայական ակումբը» ավելի ուժեղ էր մրցակցից:

«Մենք երջանիկ ենք, քանի որ եզրափակչում ենք, սա առանձնահատուկ պահ է: 1-0-ն անկայուն արդյունք է, բայց այսօր մենք լավագույնն էինք խաղադաշտում: Ես շարքից դուրս էի եկել 2 շաբաթով և շատերը մոռացել էին, որ ես շատ արագ եմ ապաքինվում: Ես հոգնել եմ, բայց շատ երջանիկ եմ»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն:

Ավելացնենք, որ մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն «Ռեալն» ու «Ատլետիկոն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ