Կրիշտիանո Ռոնալդու. «Սա իմ վերջին պայմանագիրը չէ պրոֆեսիոնալ ֆուտբոլում»

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով այսօր երկարաձգեց իր պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ, խոստովանել է, որ որևէ կասկած չի ունեցել պայմանագրի երկարաձգման հարցում: Ըստ նոր պայմանագրի պորտուգալացին կմնա «Արքայական ակումբում» մինև 2021թ. հունիսի 30-ը:

«Չեմպիոնների լիգայում հաղթանակը, Եվրո 2016-ում Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ մեծ նվաճում և «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը կարծես իրականեցված երազանք լինի: Ես երջանի եմ այստեղ, բայց սա չի լինելու իմ վերջին պայմանագիրը պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Ես ուզում եմ խաղալ մինչև 41 տարեկան»,- ասել է 31-ամյա Ռոնալդուն:

 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2009թ. 94 մլն եվրոյի դիմաց:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ