Կրիշտիանո Ռոնալդու. «Արդեն որոշել եմ, թե ինչով կզբաղվեմ կարիերայիս ավարտից հետո»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կիսվել է իր առաջիկա ծրագրերի մասին և նշել, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան ավարտվելուց հետո:

«Ես շատ եմ սիրում մոդան: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ իմանալ: Սիրում եմ գեղեցիկ հագուստ կրել և փորձում եմ գեղեցիկ տեսք ունենալ, և դա վերաբերվում է ոչ միայն հագուստին, այլ նաև իմ սանրվածքին:

Հպարտ եմ, որ ունեմ իմ սեփական բրենդը, դա ինձ ավելի է երջանկացնում: Շատ մարդիկ հետևում են մոդային, այդ թվում և ես: Իմ նպատակն է ՝ ավելի զարգացնել իմ բրենդը:

Կարիերաս ավարտելուց հետո ավելի շատ եմ ժամանակ տրամադրելու մոդային»,- ասել է Ռոնալդուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ