Կովաչիչը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Միլան»

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել իտալական «Միլան»՝ պնդում է Il Corriere dello Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ տեղափոխությանը կարող է նպաստել այն հանգամանքը, որ Կովաչիչը խաղաժամանակ չի ստանում «արքայական» ակումբի կազմում:

Մադրիդյան թիմը հույսեր է կապում երիտասարդ կիսապաշտպանի հետ, սակայն դեմ չէ՝ հաջորդ մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացնի «Միլանի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ