Կոստան Ռամոսին պատմել է, թե ինչու չի կարող «Չելսիից» «Ատլետիկո» տեղափոխվել

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան լոնդոնյան ակումբի ու Մադրիդի «Ռեալի» միջև խաղից հետո «արքայական» ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ զրույցում պատմել է, թե ինչու չի կարող «Չելսիից» Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվել:

Տեսանյութում երևում է, որ Ռամոսը Կոստային հարցնում՝ «ինչո՞ւ չհեռացար», որից հետո Կոստայի պատասխանը չի երևում, սակայն Ռամոսը նորից հարցնում է՝ «քեզ թույլ չե՞ն տալիս»:

Կարելի է եզրակացնել, որ Կոստան Ռամոսի հարցին դրական պատասխան է տվել: Այնուհետև Ռամոսն արտաբերում է Քևին Գամեյրոյի անունը: Ըստ ամենայնի՝ ֆուտբոլիստները քննարկում են այն, որ Կոստայի՝ «Ատլետիկո» չվերադառնալու հիմնական պատճառներից մեկը Գամեյրոն է: Վերջինի տրանսֆերի ձեռքբերման մասին «հնդկացիներն» արդեն պաշտոնապես հայտարարել են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ