Կորյուն Սողոմոնյանը կարող է օլիմպիական վարկանիշ ձեռք բերել

Անգլիայում տեղի ունեցած WSB-ի կիսապրոֆեսիոնալ մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հաղթել է ղազախ բռնցքամարտիկին՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Այս հաղթանակը մեր մարզիկին հնարավորություն է տվել մասնակցել APB-ի և WSB-ի մրցաշարին, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

Մրցաշարը տեղի է ունենալու հունիս ամսին: WSB-ի մրցաշարում բռնցքամարտիկներն անցկացնում են 5 ռաունդանոց մենամարտ:

Հավելենք, որ 52 կգ քաշային կարգում արդեն օլիմպիական ուղեգիր ունի Նարեկ Աբգարյանը, իսկ Կորյունի վարկանիշ ձեռք բերելու դեպքում արդեն ֆեդերացիան կընտրի, թե որ մարզիկը կմեկնկի Ռիո: Նշենք, որ Կորյուն Սողոմոնյանն աշխարհի ու Եվրոպայի պատանիների չեմպիոն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ