Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մտադիր են մեծացնել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կգերազանցեն Լիոնել Մեսիին

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մտադիր են մեծացնել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կկարողանան գերազանցել Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին: Այս մասին հայտնել է Պհենյանի ակադեմիայի մարզիչ Ռի Յու-Իլը:

«Մենք սովորեցնում ենք մեր խաղացողներին, որպեսզի հետագայում նրանք դառնան սուպերտաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան գերազանցել համաշխարհային աստղերի, ինչպիսին է Լիոնել Մեսին: Ներկա պահին մենք պետք է ավելի շատ մեր ուշադրությունը կենտրոնացնենք Ասիայում: Մոտ ժամանակներս, հույս ունեմ, որ մենք լուրջ նվաճումների կհասնենք համաշխարհային ֆուտբոլում»,- ասել է Ռի Յու-Իլը:

Ավելացնենք, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ԿԺԴՀ-ն զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ