Կոնտեն խոսել է իր նշանակման մասին «Չելիսի» գլխավոր մարզչի պաշտոնին

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իտալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կգլխավորի  «Չելսին» Եվրո 2016-ից հետո: Վերջինս 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Կապույտների» հետ:

«Ես շատ ոգևորված եմ «Չելսիի» գլխավոր մարզիչը նշանակվելու կապակցությամբ: Հպարտ եմ նաև իմ երկրի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ:

Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ հանդիպելու բոլորին ակումբում  և ամեն օր մրցակցելու Պրեմիեր լիգայում:

«Չելսին» ու անգլիական թիմերը շատ դիտարժան խաղ են ցուցադրում, երկրպագուները հավատարիմ են և իմ նպատակն է ավելի շատ հաջողությունների հասնել , ինչպիսիները եղել են Իտալիայում:

Ուրախ եմ, որ այս մասին պաշտոնապես հայտարարվեց, քանի որ հիմա ամեն ինչ պարզ է և արդեն վերջ կդրվի բոլոր տեսակի սպեկուլացիաներին: Ես կշարունակեմ անել իմ աշխատանքը Իտալիայում և չեմ անրադառնա «Չելսիին» մինչև Եվրոպայի առաջնության ավարտը»,-իտալացու խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

 

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ