Կոնտեն խնդրել է Աբրամովիչին ձեռք բերել 5 ֆուտբոլիստի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երկուժամյա զրույց է ունեցել ակումբի նախագահ Ռոման Աբրամովիչի, վերջինիս օգնական Մարինա Գրանովսկայի և «Կապույտների» տեխնիկական տնօրեն Մայքլ էմանոլի հետ:

Mirror-ի փոխանցմամբ, իտալացին խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել ևս 5 ֆուտբոլիստի տրանսֆերները: Կոնտեն այդ կերպ ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը և պայքարել Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը նվաճելու համար:

Անտոնիո Կոնտեի համար առաջնային նպատակ է ևս մեկ հարձակվողի և կենտրոնական պաշտպանի ձեռք բերումը: Աբրամովիչը պատրաստ է բավարարել մարզչի պահանջը:

Հիշեցնենք՝ լոնդոնյան ակումբին առայժմ հաջողվել է գնել Նգոլո Կանտեին և Միշի Բաչուային:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ