Կոնտեն հերքել է «Չելսին» գլխավորելու շշուկները

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն  հաստատել է այն շշուկները, որ Եվրո 2016-ից հետո հավաքականը լքելու որոշումը արդեն կայացրել է: Սակայն Կոնտեն ընգծել է, որ լոնդոնյան  «Չելսիի» հետ համաձայնություն ձեռք չի բերել:

«Չելսի՞ն»: Դա ինձ համար խոչընդոտ չէ:  Ես կարող եմ բանակցություններ վարել նաև իտալական ակումբների հետ: Այս պահին միայն հավաքականից հեռանալու որոշումն եմ կայացրել, իսկ հետո կտեսնենք: Ես կարող մնալ Իտալիայում կամ մեկնել արտերկիր:  Այսպիսի որոշումը այդքան էլ հեշտ չէ կայացնել: Վստահ եմ միայն մի բանում, որ ակումբային ֆուտբոլ եմ վերադառնալու»,-նշել է իտալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ