Կոնտեն հավանություն է տվել Կուրտուայի վաճառքին

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր համաձայնությունն է տվել թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի վաճառքին:

Իտալացի մասնագետը ցանկանում է բելգիացի ֆուտբոլիստի վաճառքից ստանալ ոչ պակաս, քան 50 միլիոն ֆունտ:

23-ամյա դարպասապահը իրեն լավ չի զգում լոնդոնյան ակումբում և այդ մասին ակնարկել է Կոնտեի հետ զրույցում: Մեկ այլ պատճառ էլ կա, որ ստիպում է Կուրտուային մտածել «Կապույտներից» հեռանալու մասին. «Չելսին» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցելու Չեմպիոնների լիգային:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուրտուայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ