Կոնտեն՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ

«Չելսին» պաշտոնապես հայտարարել է Անտոնիո Կոնտեի նշանակման մասին «Կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնին:

Կոնտեն 3 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ և անցնելու ակումբի ղեկին Եվրո 2016-ից հետո:

Անտոնիո Կոնտեն դառնալու է «Չելսիի» 5-րդ իտալացի մարզիչը: Նախկինում լոնդոնյան ակումբը ղեկավարել են իտալացիներ ՝ Ջանլուկա Ռանիերին, Կլաուդիո Ռանիերին, Կառլո Անչելոտին և Ռոբերտո դի Մատեոն:

Իտալիայի հավաքականի ներկայիս մարզիչը «Յուվենտուսի» հետ 2 անգամ նվաճել է Իտալիայի առաջնության գավաթը , 1 անգամ էլ  տիրացել է Իտալիայի սուպերգավաթին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ