Կոնտե. «ԵՎՐՈ-ի ընթացքում ցանկություն առաջացավ մնալ Իտալիայի հավաքականում»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Գերմանիա – Իտալիա հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով.

«Գերմանիան շատ էր հարգում մեզ, հասկանում էր, որ Իտալիան վտանգավոր է: Հատուկ փոփոխել էր մարտավարությունը, որպեսզի չեզոքացնի մեզ: Միայն դա արդեն հպարտանալու առիթ է ինձ համար: Իտալիան կրքոտ ֆուտբոլ էր խաղում, երբեք չէր հանձնվում: Օրինակ` Ստուրարոն վնասել էր ոտքը առաջին կեսում, բայց հասկանում էր, որ կարևոր է թիմի համար, և խաղաց ցավով: Ինչպես և շատերը:

Իտալացիներն այս մրցաշարում ապացուցեցին, որ սրտով խաղալը կարող է արդյունք բերել: Այո, մենք կարգով ամենաբարձր թիմը չէինք այս ԵՎՐՈ-ում: Բայց որ ամենաանկեղծներից մեկն էինք` դա հաստատ: Ինձ շատ ցավալի է պարտվել այսպես: Բայց ամեն դեպքում, մենք պարտվեցինք աշխարհի լավագույն թիմին: Ամաչելու բան չկա: Ես անսահման երախտապարտ եմ այդ տղաներին: Հիանալի երկու տարի անցկացրեցի նրանց հետո: Մենք իսկական ընտանիք էինք:

Դեռ մրցաշարից առաջ որոշել էի, որ ԵՎՐՈ-ի ավարտին լքելու եմ ակումբը: Բայց չեմ թաքցնի` առաջնության ժամանակ երբեմն գալիս էր այն միտքը` իսկ միգուցե մնամ: Ամեն դեպքում դա անհնար էր»,-ասել է Կոնտեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ