Կոնտե. «Ես անհանգստացած եմ սրտի համար»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ հետևում է իր առողջական վիճակին և պահպանում է լավ ֆիզիկական վիճակ:

«Ես անհանսգտանում եմ իմ սրտի համար: Ընթացիկ մրցաշրջանում մարզումներ եմ անցկացնում ինքս ինձ համար, որպեսզի պահպանեմ ֆիզիկական մարզավիճակս:

Գիտեմ, որ այսքան զգացմունքային լինելը, վտանգավոր է, այդ պատճառով, երևի թե, պետք է մտածեմ GPS մոնիտորինգի սարք օգտագործելու մասին, որպեսզի հետևեմ սրտիս աշխատանքին:

Ես վազում եմ, երբ նման հնարավորություն է ստեղծվում: Թիմի մարզումներից հետո եթե չեմ հոգնում, մարզվում եմ:

Մենք 4 խաղադաշտ ունենք, վազում եմ շրջանով: Երբեմն գրավում եմ ինչ-որ մեկի ուշադրությունը շտաբից»,-պատմել է իտալացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ