Կոնտե. «Ո՞վ կմտածեր, որ 2 խաղի արդյունքում Իտալիայի հավաքականը 1/8 եզրափակիչ դուրս կգա»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Շվեդիայի հավաքականի դեմ խաղի մասին, որի արդյունքում Իտալիայի ազգային ընտրանին նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:

«Դժվար խաղ էր, բարդ: Մենք լավ ելույթ չունեցանք առաջին խաղակեսում: Շվեդիայի հավաքականը տիրում էր նախաձեռնությանը և անհրաժեշտ դիրքերն զբաղեցնում խաղադաշտում: Սակայն ընդհանուր հաշվով մենք հնարավորություններ չտվեցինք շվեդներին:

Ո՞վ կմտածեր, որ Իտալիայի հավաքականը երկու խաղի արդյունքում կնվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր»,- ասել է Կոնտեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ