Կոնտե. «Պետք է ուժեղ թիմ լինենք խաղադաշտում, ոչ թե թղթի վրա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է լոնդոնյան դերբիում կրած պարտության մասին:

«Կարծում եմ՝ մենք սխալ մոտեցմամբ էինք խաղում հենց առաջին րոպեից: Այսօրվա խաղից հետո մենք շատ պետք է աշխատենք, քանի որ հիմա լավ թիմ ենք ուղղակի թղթի վրա:

Թիմային խնդիրներն անհատական սխալներից միշտ էլ կարևոր են: Երբ ամբողջ մեխանիզմը չի աշխատում, բարդ է անհատապես խաղի ելք լուծել:

Չեմ քննարկում Կեյհիլի սխալը. դա կլինի անարդարացի նրա նկատմամբ: Մենք պարտվեցինք որպես թիմ: Մենք պետք է շտկումներ անենք, որպեսզի լավ թիմ լինենք խաղադաշտում, ոչ թե թղթի վրա:

Հարկավոր է ճիշտ հավասարակշռություն գտնել: Այժմ անհրաժեշտ է վերանայել ամեն ինչ: Ուղղակի անհավատալի է, որ մենք 3 գնդակ բաց թողեցինք»,- BBC-ն փոխանցում է Կոնտեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ