Կոնստանտին Միրզոյանցը միացել է «Ուրարտուին»

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամ Կոնստանտին Միրզոյանցն այսօր միացել է «Ուրարտու» ակումբին՝ հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը:

Միրզոյանցը ծնվել է 1989 թվականի հունվարի 30-ին, հասակը՝ 203սմ: Նախկինում Միրզոյանցը հանդես է եկել ռուսական «Տամբով» ակումբում, որտեղ 2013/14թթ. դարձել է թիմի լավագույն խաղացող:

Միրզոյանցը բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում 2016 թվականին դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

Նշենք, որ «Ուրարտուն» Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում հոկտեմբերի 28-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Խիմկի» ակումբի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ