Կոնոր Մակգրեգորի սպառնալիքը, Գեղարդ Մուսասիի պատասխանը

MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին(Մովսեսյան), որը ներկայացնում է Հոլանդիան, հայտարարել է, որ UFS-ի չեմպիոն Կոնոր Մակգրեգորը կարողանում է ամպագոռգոռ հայտարարություններ անել միայն համացանցի միջոցով:

«Ես նրան ասացի՝ «Ասա այդ ամենը դեմ-դիմաց», սակայն նա չի պատրաստվում դա անել, քանի որ չի պատրաստվում նաև հաղթել: Ես նրան մարտահրավեր չեմ նետում. սա մենամարտ չէ, ուղղակի նա կարողանում է ամպագոռգոռ հայտարարություններ անել միայն համացանցի միջոցով»,- Մուսասիի խոսքն է փոխանցում MMA Junkie-ն:

Նշենք, որ ավելի վաղ Մուսասին հայտարարել էր, որ Մակգրեգորն ավելի շատ ինքնագովազդով է զբաղվում, քան սպորտով, որից հետո Մակգրեգորն անձնական նամակագրությամբ սպառնացել էր դանակ կիրառել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ